Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ծեծ, խարդախություն, գողություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11 Նոյեմբեր, 2020 11:10
Ծեծ, խարդախություն, գողություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին