Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ԼՂ այն տարածքներ, որտեղ պետք է իրականացնեն առաքելությունը

11 Նոյեմբեր, 2020 10:58
Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ԼՂ այն տարածքներ, որտեղ պետք է իրականացնեն առաքելությունը

 РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները, որոնք տեղափոխվել էին Հայաստան, տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ կկատարեն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքը:

Նշվում է, որ զինվորական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ և տեղակայեն ռուսական դիտակետով խաղաղապահ զորակազմ ՝ ԼՂ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով:

Նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

 

Լրահոս

Դիտել ավելին