Կարևոր իրադարձություններ

Ժոզեպ Բորելը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

11 Նոյեմբեր, 2020 00:07
Ժոզեպ Բորելը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելի հայտարարությունը տարածել  է Եվրամիության պաշտոնական կայքը:

«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, թույլ կտա կանխել մարդկային հետագա զոհերը եւ, հնարավոր է, քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ ստեղծված ձևաչափին և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ջանքերում ու կյանքի կոչել ողջ հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ զարգացման շուրջ պայմանավորվածությունները», - նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին