ՄԱԿ-ը ողջունում է Մոսկվայի, Բաքվի և Երևանի՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման հայտարարության ընդունումը և կանի ամեն ինչ, որպեսզի կողմերը աջակցեն համաձայնագրերի կատարմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար:
«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցենք կողմերին այդ համաձայնագրերի կատարման հարցում»,- նշել է նա։