Կարևոր իրադարձություններ

Գեորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

10 Նոյեմբեր, 2020 20:54
Գեորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը տեղեկացնում է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, կարևորել հրադադարի լիարժեք համաձայնագրի ձեռքբերումը և լիահույս են, որ դրա իրականացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկա։ 

 Փաշինյանն ու Գախարիան կարևորել են Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ տարածաշրջանի երկրների կայունության և զարգացման համար։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին