Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում

10 Նոյեմբեր, 2020 19:51
Ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանում

Էրեբունի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 3 Ил-76 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղ են հասցրել 80-ից ավելի զինծառայողների, զրամեքենաներ և կապի միջոցներ։ Հայաստան է տեղափոխվել նաև ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմը։ Բացի դրանից՝ այսօր Լեռնային Ղարաբաղ է հասել ռուս խաղաղապահների տեղափոխող 5 ինքնաթիռ։ Ընդհանուր հաշվով Արցախ է ուղարկվել զինծառայողների և տեխնիկա  տեղափոխող 20 ինքնաթիռ։

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության համար շփման գոտում տեղակայվում են ռուս խաղաղապահ զորքերը, որի կազմում լինելու է 1960 զինծառայող, 90 զրահատեխնիկա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա։ Խաղաղապահ ուժերի տեղափոխումը տեղի է ունենում Ուլյանովսկի օդանավակայանից Ил-76 ինքնաթիռներով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին