Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ երեք խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արցախի ԱԺ պատգամավոր

10 Նոյեմբեր, 2020 18:45
Արցախի ԱԺ երեք խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արցախի ԱԺ պատգամավոր

Այսօր`նոյեմբերի 10-ին,ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ քիչ առաջ է խոսել երեք՝ ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցություններ հետ։ Նրանք միանում են Հայաստանի 17 կուսակցություններին և պահանջին են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

Նա նաև նշեց, որ իսկզբանե գիտեր, միակ ճիշտ խոսող և իրավիճակը սթափ գնահատողը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է։ «Հադրութը շատ վաղուց թուրքերի ձեռքում էր, իսկ Ստեփանակերտում ևս նման գործընթացներ են գնում, սակայն, իհարկե, ոչ այս մասշտաբների»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ շատ տարօրինակ պատերազմ էր, և այս պատերազմում 80 տոկոսը մարտի դաշտ չհասան, ուղղակի վառվեցին, ասել Աննայի՝ հանուն ոչնչի զոհվեցին:

«Եթե ամեն մի գեներալի հետ հարյուր հոգի լիներ, մենք այս պատերազմը տանուլ չենք տայի»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին