Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում․ կա տուժած

10 Նոյեմբեր, 2020 17:34
Ավտովթար Երևանում․ կա տուժած

Նոյեմբերի 10-ին, ժամը 12:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ից դեպի Էրեբունի տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Կ․, ծնված 1971 թ․) և «Mercedes E» (վարորդ՝ Վահե Հ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էլյա Մ․-ին (ծնված 1952 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին