Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ռազմական դրություն պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը․ հայտարարություն

10 Նոյեմբեր, 2020 17:23
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ռազմական դրություն պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը․ հայտարարություն

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։

Հորդորում ենք զերծ մնալ  հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին