Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որին կվստահի հասարակությունը. Արկադի Տեր-Թադևոսյան

10 Նոյեմբեր, 2020 15:29
Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական խորհուրդ, որին կվստահի հասարակությունը. Արկադի Տեր-Թադևոսյան

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է․

«Այսօր մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը՝ ինչպես երբեք։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։

Ես տեսնում եմ հնարավորություն մեր հասարակության բոլոր առողջ ուժերի հայկական ինտիլիգենցիայի, հանրային և քաղաքական գործիչների համախմբելու հնարավորություն ճիշտ որոշում փնտրելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար: Ես ոչ մի քաղաքական և անձնական նպատակ չեմ հետապնդում:

Կոչ եմ անում մնացած բոլորին, ովքեր այսիր հանրության մեջ որևէ կարևոր դեր են խաղում, վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից: Ես համարում եմ, որ իրավիճակից ելք գնելոի համար անհրաժեշտ է ստողծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը վստահում է:

Ես կարող եմ ստանձնել այս գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արաշակունյաց 5 հասցեում»։

 

Լրահոս

Դիտել ավելին