Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ Ստեփանակերտ՝ տեղում քննարկումներ ծավալելու համար. Արայիկ Հարությունյան

10 Նոյեմբեր, 2020 14:45
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ Ստեփանակերտ՝ տեղում քննարկումներ ծավալելու համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար:
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին:
Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին