Կարևոր իրադարձություններ

Ինչպես է վճռվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Կրեմլի պարզաբանումը

10 Նոյեմբեր, 2020 14:35
Ինչպես է վճռվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը․ Կրեմլի պարզաբանումը

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համատեղ հայտարարությունում չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակի մասին: Այս հարցում անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից ու ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի բանաձևերից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։

«Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք հիմնվել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերի, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և այլ փաստաթղթերի վրա»,- հայտնել Է Պեսկովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին