Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահի խոսնակը հերքում է Ղարաբաղում թուրք զինծառայողների տեղակայման մասին լուրերը

10 Նոյեմբեր, 2020 14:05
ՌԴ նախագահի խոսնակը հերքում է Ղարաբաղում թուրք զինծառայողների տեղակայման մասին լուրերը

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА новости-ն:

«Այդ մասին որևէ բառ հայտարարության տեքստում չկա: Այդ մասով համաձայնություն չկա: Թուրք զինծառայողների լինելը համաձայնեցված չէ: Խոսք է գնացել ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: Դա՝ Ադրբեջանում, և դա եղել է առանձին համաձայնության առարկա: Դա Ղարաբաղ չէ»,-նշել է Պոսկովը:

 

Լրահոս

Դիտել ավելին