Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Արցախ. ՌԴ ՊՆ

10 Նոյեմբեր, 2020 13:32
Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Արցախ. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնայի Ղարաբաղ, գրում է РИА новости-ն:

«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասնմեկերորդ և տասներկուերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները թռիչք են իրականացրել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութական միջոցներ և զրահամեքենաներ են»,- նշվում է զեկույցում:

Պաշտպանության նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման համար ընդհանուր առմամբ կտեղափոխվեն 1 960 զինծառայողներ, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: 

 

Լրահոս

Դիտել ավելին