Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության պետը գիշերը եղել է Կառավարության շենքում, խոսել հավաքված քաղաքացիների հետ, փորձել կանխել անցանկալին․ պարզաբանում

10 Նոյեմբեր, 2020 13:09
Ոստիկանության պետը գիշերը եղել է Կառավարության շենքում, խոսել հավաքված քաղաքացիների հետ, փորձել կանխել անցանկալին․ պարզաբանում

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Armlur.am կայքը տեղեկատվություն է տարածել, թե Կառավարությունում իբր միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության պետի մասնակցությամբ։

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության պետն իսկապես գիշերը եղել է Կառավարության շենքում, ստեղծված իրավիճակի շուրջ խոսել հավաքված քաղաքացիների հետ՝ փորձելով համատեղ կանխել անցանկալի դեպքերի հետագա ընթացքը։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում անստույգ տեղեկությունների հրապարակումով չլարել առանց այն էլ բարդ իրավիճակը և արհեստականորեն կրքեր չբորբոքել»։

 

Լրահոս

Դիտել ավելին