Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԻՊԾ տնօրենը ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

10 Նոյեմբեր, 2020 12:02
ԱՀ ԱԻՊԾ տնօրենը ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ 

«ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:

Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:

Բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:

Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով:

Վնասների չափը կգույքագրվի:

Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին, Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին