Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ТАСС

10 Նոյեմբեր, 2020 10:48
Ռուս խաղաղապահ ուժերը տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ. ТАСС

Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը հղում անելով՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումն  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք, օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից։ Օդանավում էին խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, ավտոմոբիլային տեխնիկան, զրահափոխադրիչները և նյութական ռեսուրսները», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ևս հինգ ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ։

Պաշտպանության նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման համար ընդհանուր առմամբ կտեղափոխվեն 1 960 զինծառայողներ, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին