Կարևոր իրադարձություններ

Եթե մարտական գործողությունները շարունակվեին, 2-3 օրվա ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը․ Արայիկ Հարությունյան

10 Նոյեմբեր, 2020 10:26
Եթե մարտական գործողությունները շարունակվեին, 2-3 օրվա ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով։

«Նոյեմբերի 8-ին առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը. ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։

Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-94 թվականներին՝ կորցնելով շատ հարազատներ, հարազատներ, որոնց վերջին խոսքը, վերջին բառը եղել են իմ ձեռքերում, բայց ես կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել, կարողացել եմ կենտրոնանալ որոշումներ կայացնել, բայց այն որոշումը որ կայացվել է երեկ, չգիտեմ պատմությունը ինչպիսի գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ։ 

Նախ ռազմական վիճակի առումով։ 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին։ Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարուանկվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ մարտական գործողությունները, տեղափոխվելով ինչ-որ առումով մեր առաջնագծի համար թիկուք, անդառնալի հետևանքեր կունենայինք առաջնագծում՝ այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետայինների մասով»,- իր ուղերձում նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին