Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510
    521

  • EUR

    604,5
    620,5

  • RUB

    6,68
    6,98

Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները․ համատեղ հայտարարության տեքստը

10 Նոյեմբեր, 2020 02:38
Ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները․ համատեղ հայտարարության տեքստը

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը։

Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարում ենք հետևյալի մասին.

1 Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է լիակատար կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2 Հայկական կողմի կողմից պահվող Աղդամի շրջանը և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի տարածքները վերադարձվում են Ադրբեջանական կողմին՝ մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը:

3 Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 զինծառայողներով՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ:

4 Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը՝ 5 տարի՝ հետագա 5-ամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։


5 Հակամարտության Կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրակի դադարեցման վերահսկողության խաղաղապահ կենտրոն է տեղակայվում։

6 Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը՝ Լաչինի շրջանը՝ միևնույն ժամանակ իր թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և, միևնույն ժամանակ, չի վերաբերի Շուշի քաղաքին: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքով տեղաշարժի նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի Ստեփանակերտի և Հայաստանի միջև կապը՝ հետագայում այդ երթուղու պաշտպանության համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխմամբ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը:
7. Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հկսողության ներքո
8. Իրականացվում է ռազմագերիների փոխանակություն եւ մյուս պահվող անձերի փոխանակություն 
9. Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար։7. Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հկսողության ներքո
8. Իրականացվում է ռազմագերիների փոխանակություն եւ մյուս պահվող անձերի փոխանակություն 
9. Ապաարգելափակվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար։

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռուսաստանի Դաշնության նախագահ


 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին