Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ ընկերներ,
Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ երեկ «Մատ տեռորին» նախաձեռնության ընթացքում գրքի վաճառքից մեզ հաջողվել է հավաքել 1,358,000 ԱՄԴ: Վաճառքի ողջ հասույթն այսօր փոխանցեցինք Համահայկական հիմնադրամին: Այսօրվա արդյունքից ոգեշնչված և, հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները, որոշել եմ ևս մեկ օր նվիրել գրքի վաճառքին՝ որի ընթացքում ինքս կմակագրեմ գրքերը: Մանրամասները՝ շուտով:
Ուզում են իմ խորին շնորհակալությունս հայտնել մեր միջոցառման բոլոր մասնակիցներին, կամավորներին և աջակիցներին՝ Երևանի քաղաքապետարանին, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիային, Շախմատի տանը, Երևանի պետական կոնսերվատորիայի քառյակին: Հատուկ շնորհակալություն գլխավոր կազմակերպիչներին՝ իմ ընկեր Վազգեն Աղուզումցյանին և սիրելի ընկերուհի Անի Այվազյանին: Հպարտ եմ մեր միասնականությամբ: