Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի կոչից հետո կամավորական ջոկատների հավաքագրման և նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. Ռաֆայել Այվազյան

09 Նոյեմբեր, 2020 23:23
Հեղինակ՝ Ռաֆայել Այվազյան
Գագիկ Ծառուկյանի կոչից հետո կամավորական ջոկատների հավաքագրման և նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. Ռաֆայել Այվազյան

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Ռաֆայել Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Չնայած այն հանգամանքին, որ իշխանական քարոզչամեքենան հենց էս պահին էլ առաջնային խնդիրները թողած, զբաղված է բոլորովին այլ հարցերով, սակայն ուզում եմ տեղեկացնեմ, որ մենք այս պահին էլ գործով ենք զբաղված...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոչից հետո կամավորական ջոկատների հավաքագրման և նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
Բազմաթիվ քաղաքացիներ էին կամավորագրվել՝ ջոկատներում ներառվելու և առաջնագիծ մեկնելու համար, և այսօր էլ հերթական ջոկատը՝
կազմ և պատրաստ, ստացավ զենք և համապատասխան հագուստ և առաջիկա օրերին կմեկնեն Հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու համար:
Վստահում ենք Հայ զինվորին!

Միասնությունը մեր ուժն է, որից այդպես սարսափում է թշնամին!

 

Լրահոս

Դիտել ավելին