ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կապակցությամբ, որը հանգեցրել է ռուսական Մի-24 ուղղաթիռի հետ կապված միջադեպին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Մենք ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրումը հանգեցրել է նման տխուր հետեւանքների: Մենք հայտնում ենք մեր լուրջ մտահոգությունը կատարվածի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին։ Թե որտեղից է եղել կրակոցը մենք կսպասենք հետաքննության արդյունքներին», – ասել է նա:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը բազմիցս հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել: