Կարևոր իրադարձություններ

Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. ՊԲ ներկայացուցիչ

09 Նոյեմբեր, 2020 22:23
Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. ՊԲ ներկայացուցիչ

Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնոիւմ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

Նա վստահեցրեց, որ զորքերի տրամադրությունը մարտական է, վատատեսական տրամադրություններ չկան, տղաներն ամուր են ոգով և պատրաստ են մինչեւ վերջ պաշտպանել հայրենիքը։

Սարումյանն ավելացրեց․ «Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են»։

Օրվա ընթացքում հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել Շուշիի  ուղղությամբ, գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության, կրել են մեծ կորուստներ:Այդ հատվածում հայկական կողմին հաջողվել է գերեվարել ադրբեջանցի 2 զինծառայողի։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին