Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի․ Մարիա Զախարովա

09 Նոյեմբեր, 2020 21:11
Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի․ Մարիա Զախարովա

 Մոսկվան մտադիր է օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հնարավորինս շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը նախատեսում է ավելի ակտիվ մասնակցել ոչ թե հակամարտությանը, այլ դրա կարգավորմանը։ Տվյալ դեպքում, անկեղծ ասած, ինձ թվում է՝ Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է կարգավորման գործընթացին»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ Մոսկվան անում է ամեն ինչ, որպեսզի «իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու համար»։

 

 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին