Կարևոր իրադարձություններ

Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք․ «Bild» պարբերականի գլխավոր խմբագիր

09 Նոյեմբեր, 2020 16:29
 Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք․ «Bild» պարբերականի գլխավոր խմբագիր

Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերն Թվիթերի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:

Լրագրող Փոլ Ռոնժեյմերը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որտեղ նա մեջբերել է իր հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի այն խոսքերը, թե BBC-ի թղթակցի տեսածը ֆեյք նյուզ է։ 

« Ոչ միայն BBC-ն գիտի, որ նախագահը ստում է։  Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ շարունակ և տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է հեղինակավոր պարբերականի գլխավոր խմբագիրը:

Միջազգային լրատվամիջոցների՝ սեփական աչքերով տեսածը ֆեյք նյուզ անվանելուց հետո  Իլհամ Ալիևը քննադատության է արժանացել  ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին