Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր

09 Նոյեմբեր, 2020 10:10
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
 
Սիրելի ՛ հայրենակիցներ
Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:
Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին