Կարևոր իրադարձություններ

Ջրցան մեքենա, արցունքաբեր գազ. իրավիճակը Թբիլիսիում

08 Նոյեմբեր, 2020 23:58
Ջրցան մեքենա, արցունքաբեր գազ. իրավիճակը Թբիլիսիում

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում մեկնարկած ցույցի մասնակիցները տեղափոխվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։ Այս մասին հատնում է Aliq.ge-ն։

ԿԸՀ-ի գլխավոր գրասենյակի մոտ մոբիլիզացված են հատուկ ջոկատայիններ: Ոստիկանությունը ջրցան մեքենա և, հավանաբար, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում, Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծամասշտաբ ցույց են մեկնարկել: Հավաքվածները Վրաստանի իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ էին տվել՝ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային պաշտոնանկ անելու ու նոր ընտրական հանձաժողովի կազմ ձևավորելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին