Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    612,5

  • RUB

    6,56
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել․ ԶԼՄ-ներ

08 Նոյեմբեր, 2020 23:11
Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել․ ԶԼՄ-ներ

Մելանյա Թրամփը մտադիր է բաժանվել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփից նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո: Այս մասին կիրակի օրը հաղորդել է բրիտանական The Mail on Sunday թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի նախկին խորհրդականներին:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ ընտանիքի օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի ամուսնությունը կրել է ձևական բնույթ: Զույգի 15 տարվա ամուսնությունը եղել է «գործարք» և նրանք Սպիտակ տանը քնել են տարբեր սենյակներում:

Մելանյա Թրամփն ավելի վաղ բանակցել է հետամուսնական համաձայնագրի շուրջ, որպեսզի հետագայում իրենց երեխան հոր ժառանգությունից պատշաճ բաժին ստանա:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին