Կարևոր իրադարձություններ

Մենք պայքարում ենք ոչ թե իսլամի, այլ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ. Ֆրանսիայի արտգործնախարար

08 Նոյեմբեր, 2020 20:27
Մենք պայքարում ենք ոչ թե իսլամի, այլ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիան հարգում է իսլամը, հանրապետությունը պայքարում է ոչ թե իսլամի, այս ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Այս մասին կիրակի Կահիրեում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ համատեղ ասուլիսում, գրում է ТАСС-ը։

«Մուսուլմանները Ֆրանսիայի մի մասն են կազմում, բայց մենք պայքարում ենք ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, որի պատճառով տառապում են նաև այլ երկրներ, այդ թվում և Եգիպտոսը»,- ասել է նախարարը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և երկրի ԱԳ նախարարի հետ բանակցություններում։

 

Լրահոս

Դիտել ավելին