Կարևոր իրադարձություններ

Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

08 Նոյեմբեր, 2020 20:14
Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին ռազմական գործողություններն ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր զորքը համառ ու գրագետ պայքար է մղել բոլոր զորատեակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը ընթանում է վերջին 3-4 օրը, վաղը, իմ կարծիքով, վերջնական պարզ կլինի: Չեմ ուզում վաղաժամ գնահատական տամ: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց Հովհաննիսյանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին