Կարևոր իրադարձություններ

«Մատ տեռորին». Արոնյանն ու Պետրոսյանը շախմատի սեանս են անցկացրել հայաստանցի ու արցախցի երեխանների հետ

08 Նոյեմբեր, 2020 19:47
«Մատ տեռորին». Արոնյանն ու Պետրոսյանը շախմատի սեանս են անցկացրել հայաստանցի ու արցախցի երեխանների հետ

Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանն անցկացրել են «Մատ տեռորին» միջոցառումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։

«Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասել է Լ․ Արոնյանը։

Շախմատային պարտիաներին զուգահեռ իրականացվել է Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

 

Լրահոս

Դիտել ավելին