Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509
    515

  • EUR

    613,5
    629,5

  • RUB

    6,72
    7

Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտը հրթիռակոծվել է․ քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած․ ԱՀ ԱԻՊԾ

08 Նոյեմբեր, 2020 19:12
Ստեփանակերտը հրթիռակոծվել է․ քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին