Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ընդդիմությունը մինչև 20:00-ն ժամանակ է տվել իշխանությանը. ցույց Թբիլիսիում

08 Նոյեմբեր, 2020 19:05
Վրաստանում ընդդիմությունը մինչև 20:00-ն ժամանակ է տվել իշխանությանը. ցույց Թբիլիսիում

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում, Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծամասշտաբ ցույցն ընթացքի մեջ է: Այս մասին հայտնում է Aliq Media-ն։

Այս պահի դրությամբ շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների ելույթներն ու կոչերը: Նրանք Վրաստանի իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ են տվել՝ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիային պաշտոնանկ անելու ու նոր ընտրական հանձաժողովի կազմ ձևավորելու համար: Ընդդիմադիրները խոստացել են՝ սրանից հետո միայն Իվանիշվիլիի հետ կքննարկեն նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը: Սա, ի դեպ, երկրորդ պահանջն է: Երրորդ պահանջը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն է:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գոմարման խորհրդարանը: Ընտրությունների 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից ի վեր մշտական բողոքի ցույցեր են անցկացնում: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոստացել էին ամենամասշտաբային ցույցը կազմակերպել:

 

Լրահոս

Դիտել ավելին