Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Միքայել Համբարձումյանը՝ իր հրաժարականի մասին․ նոր մանրամասներ

08 Նոյեմբեր, 2020 17:33
Միքայել Համբարձումյանը՝ իր հրաժարականի մասին․ նոր մանրամասներ

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր պաշտոնանկության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Դեռեւս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել եւ իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել:

Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղեկալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ եւ Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»,- ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին