Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Թուրքիայի Բինգյոլ նահանգում

08 Նոյեմբեր, 2020 14:07
Երկրաշարժ Թուրքիայի Բինգյոլ նահանգում

Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 12։22-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին