Կարևոր իրադարձություններ

Գիշերը Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել. ԱԻՊԾ

08 Նոյեմբեր, 2020 10:08
Գիշերը Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել. ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. 

«Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։
Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»։
 

Լրահոս

Դիտել ավելին