Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509,5
    515

  • EUR

    615,5
    631,5

  • RUB

    6,79
    7,07

Կարևոր իրադարձություններ

Իրավիճակից միակ ելքը Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է. դեսպանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին

08 Նոյեմբեր, 2020 00:07
Իրավիճակից միակ ելքը Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է. դեսպանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեսպանը նախարարին է ներկայացրել և կոչ արել դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին համաձայնությունների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման կասետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը, որը ևս մեկ անգամ վկայում է հակառակորդի ցեղասպան մտադրության մասին։

Դեսպանը հատուկ շեշտել է, որ իրողություններն ապացուցում են, որ տվյալ իրավիճակից միակ ելքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն ու Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է։ Երկու կողմերը վերահաստատել են իրենց համոզմունքը, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։

ՀՀ դեսպանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին