Կարևոր իրադարձություններ

Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ․ ԱԻՆ

07 Նոյեմբեր, 2020 23:19
Ճամբարակ-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և զոհ․ ԱԻՆ

Նոյեմբերի 7-ին` ժամը 18:27-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ճամբարակ-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ռուբեն Ա․) և «Ford Transit» (վարորդ՝ Արթուր Հ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռոբերտ Ա․-ն (ծնված 1962 թ․) և Ռոբերտ Շ․-ն (ծնված 1961 թ.) տեղափոխվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Ռուբեն Ա․-ին և ուղևոր Սահակ Ս․-ին (ծնված 1963 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ։ Ուղևոր Սահակ Ս․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ռուբեն Ա․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին