Կարևոր իրադարձություններ

Ես վստահ եմ, որ հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել․ Տաթևիկ Հայրապետյան

07 Նոյեմբեր, 2020 22:53
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Ես վստահ եմ, որ հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել․ Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն ավելի քան 40 օր է՝ հայ զինվորը, հայոց բանակը Ադրբեջանի, Թուրքիայի ու ահաբեկիչների դեմ անհամաչափ, բայց աներևակայելի, գերմարդկային կռիվ է տալիս՝ մեր հայրենիքը, մեր տեսակը պահպանելու համար, մեր ցեղասպանությունն ու կործանումը թույլ չտալու համար, իսկ այստեղ՝ թիկունքում՝ ապահով բնակարաններում տաք֊տաք նստած որոշ մարդիկ տարածում են խուճապ, փորձում բարոյալքել թիկունքը։

Ես վստահ եմ, որ հայ զինվորի թիկունքը չի կարող ընկրկել, այն պետք է լինի անսասան, հաղթանակին հավատացող, անի գերմարդկայինը ուժեղ լինելու, թիկունքը հավաք ու ամուր պահելու համար։ Կհաղթենք, հաստատ կհաղթենք, բայց եկեք գիտակցենք մեր՝ թիկունքայիններիս ուժն ու ամուր լինելու կարևորությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին