Կարևոր իրադարձություններ

Բայդենը խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը

07 Նոյեմբեր, 2020 21:38
Բայդենը խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը

Դեմոկրատ գործիչ Ջո Բայդենը, որի հաղթանակի մասին հայտնել են մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ, գրառում է արել թվիթերում՝ դիմելով ամերիկացի ժողովրդին:

«Ամերիկա, ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ ընտրել եք մեր մեծ երկրի ղեկավար: Մեզ սպասվող աշխատանքը բարդ է լինելու, բայց ես ձեզ խոստանում եմ՝ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իմ օգտին եք քվեարկել, թե ոչ:

Ես կպահպանեմ այն հավատը, որ դուք ինձ տվել եք»,- գրել է Բայդենը:

 

Լրահոս

Դիտել ավելին