Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում պահանջում են արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

07 Նոյեմբեր, 2020 21:28
Գերմանիայում պահանջում են արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը կառավարությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի օրինակին և կասեցնել Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» գործունեությունը։

Դաղդելենը նշել է, որ հիշյալ համադաշնությունը, որի կազմում կա 170 կազմակերպություն և շուրջ 7․000 անդամ, ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։

Նա  նաև հայտնել է, որ քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով` նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը:

Պատգամավորի խոսքով՝ ազգայնական «Գորշ գայլերը» սերտ կապեր ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի մի հատվածի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին