Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    509,5
    515

  • EUR

    615,5
    631,5

  • RUB

    6,79
    7,07

Կարևոր իրադարձություններ

Ռուսական կործանիչներն Իդլիբի հարավում ավիահարվածներ են հասցրել թուրքամետ խմբավորումների դիրքերին

07 Նոյեմբեր, 2020 19:54
Ռուսական կործանիչներն Իդլիբի հարավում ավիահարվածներ են հասցրել թուրքամետ խմբավորումների դիրքերին

Ռուսական կործանիչները շարունակում են պտույտներ գործել սիրիական Իդլիբ նահանգի հարավային շրջանում՝ ավիահարվածներ հասցնելով տարածաշրջանում: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, գրում է Iravaban.net-ը։

Նշվում է, որ այսօր առավոտից ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել: Ավիահարվածները թիրախներ են խոցել Շենան, Ֆրեքա, Սարջա, Իհսիմ և Բայանին շրջաններում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հոկտեմբեի 26-ին սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել էր ռուսական ավիահարվածների արդյունքում Իդլիբի հյուսիսարևմտյան շրջանում թուրքամետ «Ալ-Շամ» խմբավորման 78 գրոհայինի մահվան մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին