Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. 1 հոգի հոսպիտալացվել է

07 Նոյեմբեր, 2020 19:03
Խոշոր ավտովթար-վրաերթ Արմավիրի մարզում. 1 հոգի հոսպիտալացվել է

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 36-ամյա Կարեն Ջ.-ի վարած Mercedes մակնիշի և 50-ամյա Կարապետ Թ.ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, որի պատճառով Կարեն Ջ.-ի վարածը Mercedes-ը այնուհետև ուղիղ ընթանալով, բախվել է «Պեգաս» խանութի թիմաց կայանված, 40-ամյա Սուրեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմե քենային, որն էլ բախվել է 28-ամյա Կարապետ Մ.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Opel-ն էլ առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մ.-ին:

30-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին