Կարևոր իրադարձություններ

Կորսիկայի Խորհրդարանը դատապարտում է ԼՂ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիան. ԱՀ ԱԳՆ

07 Նոյեմբեր, 2020 18:35
Կորսիկայի Խորհրդարանը դատապարտում է ԼՂ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիան. ԱՀ ԱԳՆ

2020 թ. նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Բանաձևում մասնավորապես նշված է, որ Կորսիկայի Խորհրդարանը.

• Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ագրեսիան և անընդունելի է համարում ուժի այդ կիրառումը:

• Իր անսասան աջակցությունն է հայտնում խաղաղության և ազատության ձգտող հայ բնակչությանը:

• Դիմում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով՝ հաշվի առնելով, որ դա կնպաստի Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության տևական կարգավորմանը:

• Կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության բոլոր անդամ պետություններին հաստատակամորեն ներգրավվել հակամարտության լուծման և Արցախի ու նրա բնակչության համար տևական խաղաղության հաստատման ուղիների որոնման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին