Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է ԼՂ հարցը

07 Նոյեմբեր, 2020 18:20
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է ԼՂ հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։ 

Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:

Պուտինը Մակրոնի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տեղի ունեցող բախումների և Սիրիայի ու Լիբիայի ծայրահեղականներին հակամարտության մեջ ներքաշելու կապակցությամբ:

Նախագահները հաստատել են Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՌԴ-ի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը շարունակելու տրամադրվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին