Կարևոր իրադարձություններ

Կառավարության առաջարկը կբավարարի հիմնադրամի գործունեությանը, ԲՀԿ-ի առաջարկը` ոչ․ Արտակ Մանուկյան

07 Նոյեմբեր, 2020 17:26
Հեղինակ՝ Արտակ Մանուկյան
Կառավարության առաջարկը կբավարարի հիմնադրամի գործունեությանը, ԲՀԿ-ի առաջարկը` ոչ․ Արտակ Մանուկյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք կառավարությունը առաջարկել է 3000 դրամ բոլոր աշխատողներից, իսկ դրանից հետո ԲՀԿ պատգամավորները առաջարկել են տարբերակված մոտեցում՝ 1000-ից մինչև 12000 դրամ չափով։ Ես հարցում եմ արել ՊԵԿ և ստացել եմ սեպտեմբեր ամսվա եկամուտ վճարողների կազմն ու կառուցվածքը։ Կրկին անգամ հիշեցնեմ, որ սեպտեմբերին բավական դրական զարգացումներ էին այս ցուցանիշի առումով և արձանագրվել էր աննախադեպ 631966 եկամտային հարկ վճարող։ Այսինքն սեպտեմբերի հիման վրա 2021թ կանխատեսում անելը ռիսկային է գերագնահատման առումով, բայց ինչևիցե առաջնորդվենք հայտնի վերջին փաստով։ Արձանագրենք Փաստ#1 ունենք 631966 պոտենցիալ վճարող։
Փաստ#2 Իմ գործընկեր Avedikian Varoujan-ը մեծ հաշվով ասում է, որ իրեն հիմնադրամի բնականոն գործուներությունը ապահովելու համար 2021թ համար անհրաժեշտ է առնվազն 22 մլրդ դրամ։
Միշտ մտածել եմ, որ որևէ լուծման մասով առաջարկ անելուց առաջ ցանկալի է գոնե թվերը հասկանալ, տեսնել առաջարկդ լուծում է խնդիրը, թե՝ ոչ, նոր միայն առաջարկ հնչեցնել։
Եվ ուրեմն նայեք կից նկարը որտեղ համեմատականներ են կատարված կառավարության առաջարկի և ԲՀԿ-ի առաջարկի միջև։ Ինչպես տեսնում եք կառավարության առաջարկի դեպքում 2021թ հավաքագրվում է 22.75 մլրդ դրամ, որը բավարար է հիմնադրամի գործունեության համար, իսկ ԲՀԿ-ի առաջարկի դեպքում հավաքագրվում է 13.94 մլրդ դրամ, որը ԲԱՎԱՐԱՐ ՉԷ հիմնադրամի գործունեության համար։
Հ․Գ․ Ցանկության դեպքում պատրաստ եմ նաև էքսել ֆայլը տրամադրեմ ԲՀԿ գործընկերներին
Հ․Գ․-2 Հիշեցնեմ, որ նույնիսկ կառավարության առաջարկը նախագիծ է, որը քննարկվելու է ԱԺ-ում և բացառված չեն փոփոխություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին