ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս թեմայով սիրով կլռեի, որովհետև մի կողմում կանգնած է կին,որին շատ հարգում եմ և միշտ իր ծրագրերով ոգևորվել եմ և որպես օրինակ ներկայացրել , մյուս կողմում կանգնած է մեկ այլ կին , ով փորձում է ինչ -որ բան անել և, քանի որ հանրային դեմք է վերջին տարիներին միշտ կամ քննադատվում է կամ գովաբանվում : (Վերաբերմունք չեմ հայտնում , քանի որ նպատակահարմար չեմ գտնում): Ինչո՞ւ նախաբան գրեցի , քանի որ գիտե՛մ, կարդալուց հետո պետք է ասոցացնեք երեկ և այսօր համացանցում տեղ գտած երկու գրառումների հետ , բայց ես կխոսեմ այդ գրառումներից առաջացած հետևանքների մասին :
Հարգելի՛ հայեր , որքան էլ սիրեք մի հայ կնոջ և չսիրեք մյուս հայ կնոջը , չի կարելի լինել այսքան անզուսպ մեկնաբանություններում , քանի որ դուք խոսում եք երկրի վարչապետի կինոջ մասին կամ Արցախի Հերոս ծնած մոր մասին , երկրորդ՝ իրենց կամքն է գնալ առաջնագիծ , թե ոչ և վերջապես այո՛, պատրաստվում են շատերը գնանլ, քանի որ կա աղջիկների մեկ այլ ջոկատ ևս և կամավորագրված 1000_ից ավել կանայք և աղջիկներ , որոնք ի դեպ կամավորագրվել են շատ ավելի վաղ , քան այսքան աղմուկ հանած «Էրատո » ջոկատն էր :
Հաջորդը ՝ սիրուն չէ , երբ մի երևույթը համարում ենք սխալ և ոչնչացնում ենք ամեն ինչ , այո՛, «Էրատո » անունը , մանավանդ , եթե հայ թագուհու անունն է ընտրված , ապա այնքան էլ հարմար և օրինակելի կերպար չէ , բայց անունը չհավանելով՝ չի նշանակում , որ հայ կինը ոչինչ չունի սահմանում անելու ու թող մնա տանը սպասի ամուսնուն : Ո՛չ , համաձայն չեմ ,թե՛ հայ կինը , թե՛ հայ տղամարդը պետք է այսօր լինեն այնտեղ ՝ որտեղ ամենաշատը կարիքը կա և եթե պետք է, ապա նաև սահմանին :
Հետո , հայ կնոջը ավելի սազական է սահման գնալը , թե՞ համացանցում տարբեր նյութերի տակ հայհոյանքախառը մեկնաբանություներ թողնելը: Ես ընտրում եմ սահման գնալը և կսատարեմ որքան պետք է :
Եվ վերջապե՛ս, հարգելի հայ տղամարդի՛կ, էդ որ ի՜նչ ասես գրում եք սահման գնացող հայ կանանց մասին , բա դուք չեք ամաչու՞մ և չեք գիտակցում , որ դուք պետք է լինեիք այսօր սահմանին շատ հայ կանանց տղաների , ամուսինների , եղբայրների ու հայրերի կողքին: Թե՞ համացանցում «արծիվ » եք խաղում , բայց մի ճնճղուկի ոգի էլ չունեք :
Շարքը կարող եմ երկարացնել , բայց չե՛մ անի : Խնդրում եմ վերջ տվե՛ք այս քննարկումներին , քանի որ առհասարակ այս թեման երկու կողմերով էլ խոցելի է դարձնում հայ կնոջը : Այս հարցին ավելի ուշ ավելի երկար կանդրադառնամ, բայց հիմա խնդրանքս է , մի գտեք թեմաներ և ամբողջ օրը պառակտվեք: Բաներ կան , որ պետք է կարդալ և լուռ խորհել, սա այդ դեպքերից է և երկու կանայք էլ իրենց տեսանկյունից ճիշտ են , բայց մեկնաբանությունները մեղմ ասած քայքայիչ:
Երեկ ամբողջ համացանցը խոնարհումն էր հայտնում մի քանի օր առաջ իր մեկ ամյա երեխայի մոտ մի քանի օրով վերադարձած հետախույզ կնոջ տեսանյութի տակ , այսօր բոլորը կոչ են անում մնալ տանը : Ամեն մեկս մի բան պետք է անենք , բայց ոչ պառակտվենք , երկար մտածեք :
Հաճախ պետք է հիշեցնեմ այս տողերը .
«Մայրերի ափի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը » Գարեգին Նժդեհ:
#Հաղթած