Կարևոր իրադարձություններ

«Մարտունին մնում է նույն դիրքերում»․ Մարտունու քաղաքապետ

07 Նոյեմբեր, 2020 15:27
Հեղինակ՝ Արցախի Տեղեկատվական շտաբ
«Մարտունին մնում է նույն դիրքերում»․ Մարտունու քաղաքապետ

Արցախի Տեղեկատվական շտաբն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ մեջբերելով Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի խոսքերը․

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:

Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին