Կարևոր իրադարձություններ

Իրանն անհագստացած է ծայրահեղական խմբավորումների հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ․ Զարիֆ

07 Նոյեմբեր, 2020 15:11
Իրանն անհագստացած է ծայրահեղական խմբավորումների հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ․ Զարիֆ

Isna գործակալությունը հայտնում է․ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 

Իրանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական անձանց հասցվող վնասների և մարդկային կորուստների համար։

Նա նաև անդրադարձել է ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ․ «Դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։ Այդ պատճառով մենք համոզված ենք, որ այս պատերազմը անհապաղ պետք է ավարտվի»։

Իրանը սպասում է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ուսումասիրվող ԼՂ հակամարտության կարգավորման ծրագրի պատասխանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին