Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացված է օդային տագնապի ազդանշանը

07 Նոյեմբեր, 2020 13:05
Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացված է օդային տագնապի ազդանշանը

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:

12.25- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է: 

 

Խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է պատերազմական հանցագործությունները: Նոյեմբերի 6-ին առավոտից Ստեփանակերտը պարբերաբար հրթիռակոծվում էր: Քաղաքացիական երեք անձ էր զոհվել՝ երիտասարդ եղբայրներ և նրանց տատիկը, սեփական հարկի տակ: Փրկարարներին հաջողվել է հանել նրանց դիերը: Երեկ օրվա ընթացքում՝ կեսօրից հետո, դարձյալ կասետային հրթիռներ են արձակել Ստեփանակերտի ուղղությամբ և ավերել, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա, ինչպես նաև բնակելի թաղամասերի հարակից տարածքներում, շենքերին հարող տարածքներում և վնասել են տանիքները, պատշգամբները, ջարդել են լուսամուտները: Կեսօրից հետո քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին